Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
ՈՒկրաինական պատերազմի ելքը սկզբունքային նշանակություն ունի աշխարհի ապագայի համար։
Որ աշխարհի բոլոր գործերը կառավարվում են ուժային սկզբունքներով, կասկածի ենթակա չէ, որում կարելի է համոզվել միջազգային հարաբերությունների ոլորտում ամեն օրվա նորությունները կարդալով ու դրանց ներքին իմաստը հասկանալով։
Եվ եթե ուժային աշխարհում հակամարտ կողմերից մեկը բոլոր միջոցներով ձգտում է ընթացիկ պատերազմական գործողությունների դադարեցման, ապա դա նշանակում է, որ դրանք շարունակելը նա համարում է համարժեք իր պարտությանը...